Ղարաբաղյան հակամարտությունն առցանց տիրույթում
Կիբեր ակտիվիստների մի խումբ Հայաստանում իրավիճակը լսելի է դարձնում գլոբալ, վիրտուալ լսարանին:
Ղարաբաղյան հակամարտությունն առցանց տիրույթում
Կիբեր ակտիվիստների մի խումբ Հայաստանում իրավիճակը լսելի է դարձնում գլոբալ, վիրտուալ լսարանին:
Վերջին մի քանի տարիներին Ռուբեն Եսայանը զբաղվել է վիդեոբլոգինգով՝ ավելի քան 200,000 բաժանորդ ունեցող Youtube-ի ալիքում հումորային տեսահոլովակներ տեղադրելով:
Սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում սկիզբ առաց հակամարտությունից ի վեր, նա տեղափոխվել է առցանց ակտիվիզմի հարթակ:
Նրա ստեղծած InstaGrad խմբերը Ինստագրամում և Ֆեյսբուքում արագորեն հասան մոտ 70,000 հետեւորդների ՝ նպատակ ունենալով բարձր մակարդակով միջազգային աջակցություն գրավել Հայաստանի համար:
«Մենք կենտրոնանում ենք հայտնիների վրա, նրանց նամակներ ենք ուղարկում, որոնցում նկարագրում ենք իրավիճակը Հայաստանում: Մենք խնդրում ենք նրանց կոչ անել դադարեցնել ագրեսիան», - ասում է Եսայանը, ով նաև ՏՏ և կիրառական մաթեմատիկա է ուսանում Երևանի պետական համալսարանում:
Ուղերձների հասցեատերերի շարքում է նաև դերասանուհի Սելենա Գոմեսը՝ փոփ աստղ Ջասթին Բիբերի կինը, և Եսայանն ասում է, որ առցանց հարթակներում Հայաստանի իրավիճակի մասին բարձրաձայնելու իր ջանքերն արդեն արդյունք են տվել:
«Մենք գրեցինք Քարդի Բ-ին [և] նրա ամուսնուն` Օֆսեթին, և նա մի պատմություն տեղադրեց այդ մասին, իսկ հետո ադրբեջանցիները սկսեցին հարձակվել նրա վրա»:
Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ հակամարտությանը զուգահեռ, հայերն ընդգրկվեցին սոցիալական մեդիայում ակտիվիզմի և նույնիսկ կիբերպատերազմի մեջ․ ադրբեջանական կողմն էլ, սակայն, չէր զիջում։ Սեպտեմբերի 27-ին սկսված մարտերի ֆոնին, միաժամանակ առցանց պատերազմը սկսվեց՝ կենտրոնանալով երկու երկրների կողմից հրապարակվող լուրերի ընդարձակ տարածման, միևնույն ժամանակ՝ հակառակ կողմի տեղեկատվական հոսքի խափանման վրա:
(Տե՛ս Հայաստան-Ադրբեջան առցանց բախումները):
AEGEE-Երևան երիտասարդական կազմակերպության հաղորդակցության մենեջեր Ալիս Շարաֆյանն ասում է, որ իր կազմակերպությունը որոշել է կենտրոնանալ Twitter-ի վրա`որպես իրենց ուղերձը համաշխարհային լսարանին հասցնելու լավագույն միջոց:
«Մենք արդեն ունենք ավելի քան 20,000 խմբի անդամ», - նշում է նա: «Մենք ԱԳՆ հայտարարությունների համառոտ թվիթեր ենք տարածում՝ հիմնական հեշթեգերով: Մեր հիմնական հեշթեգերն են #StopAzerbaijaniAggression-ը և #ArtsakhStrong-ը [Ղարաբաղի հայկական անվանումը], ամեն օր ավելի քան 20,000 թվիթ ենք տեղադրում: Խմբեր ունենք նաև Գերմանիայում, Ավստրիայում և Լոս Անջելեսում: Ներկայումս մեր առանցքային հեշթեգը #SanctionTurkey է: Այսօր մեկ ժամում 40 000 թվիթ ենք հրապարակելլ»:
Նա նկարագրեց վերջերս կատարված մի միջադեպ, երբ ադրբեջանցի ակտիվիստները ապատեղեկատվական արշավ են սկսել #DontBelieveArmenia հեշթեգով:
Հայերի այլ խմբերի հետ համակարգված, ճիշտ ժամանակին ծրագրված պատասխան քայլն այն էր, որ «մեր թիմը սկսեց մեր թվիթերը հրապարակել այս հեշթեգով... Մենք տեղադրում էինք հայկական տեսանյութեր: Խուճապ առաջացավ, պարզվեց, որ իրենց հեշթեգերն օգտագործվել են իրենց դեմ»:
«Twitter-ի ադրբեջանցի օգտտատերերին աջակցում են Թուրքիայից և Պակիստանից: Հնդկաստանը, Հունաստանը և Կիպրոսը սատարում են Հայաստանին », - ասաց նա: «Սաուդյան Արաբիայից և Արաբական երկրներից նույնպես շատ օգտատերեր կան, որոնք օգնում են փոխանցել հայկական ուղերձը»:
Սոցիալական մեդիայում ակտիվիզմից զատ, հաքերային խմբերը ուղղակիորեն հարձակվում են թվային ենթակառուցվածքի վրա:
«[Հայ] հաքերները ներխուժում են նրանց էջեր և հայացնում դրանք, սա ամենահեշտ տարբերակն է», - ասաց Շարաֆյանը:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ այժմ շատ քիչ տարբերակում կիբեր և տեղեկատվական պատերազմների միջև: Մարտիրոսյանը նշեց, որ թվիթերյան պատերազմը զուտ երկկողմ չէ. երկու կողմերին աջակցում էին այլ երկրներ, ինչպես նաև սփյուռքը:
«Հայաստանի տեղեկատվական անվտանգության ռազմավարությունը հիմնված է այս մոտեցման վրա, քանի որ կիբերհարձակումները հիմնականում առնչվում են տեղեկատվությանը, օրինակ՝ կառավարության և լրատվական կայքերի կոտրումը՝ թշնամուց եկող տեղեկատվության հոսքը կանխելու, ինչպես նաև առանձին օգտատերերի հաշիվների կոտրումը , որի նպատակն է նրանց անունից տեղեկատվություն տարածել», - ասաց նա:
Մարտիրոսյանը նշեց, որ հոկտեմբերի 11-ի հարձակումները ներառել են Ադրբեջանի բանկային համակարգի վրա հարձակումը, թիրախավորելով շուրջ 520,000 հաճախորդի գործարքներ:
«Հաքերները նաև նախազգուշացրել են, որ կարող են ավելի շատ գործողություններ ձեռնարկել՝ ադրբեջանական այլ ենթակառուցվածքներ արգելափակելու համար», - ասաց նա:
Հոկտեմբեր 3-ին, Ղարաբաղում 1993-ին սպանված հայտնի հրամանատարի անունով կոչված հայկական հաքերական «Մոնթե Մելքոնյան» խումբը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարեց, որ իրենց հաջորդ թիրախը կլինի «ԱզերԹելեկոմ»-ը` հեռահահաղորդակցային ծառայություններ մատուցող խոշորագույն ընկերությունը: Խումբն ասաց, որ իրենք արդեն ունեն 5 ԳԲ տվյալներ:
Հայերը նաև կոտրել են ադրբեջանական 13 հեռուստաալիքներ և տասը րոպեի ընթացքում ուղիղ հեռարձակմամբ հրապարակել հայամետ տեսանյութ:
Տեղեկատվական տեխնոլոգիաների և լրատվամիջոցների փորձագետ Արթուր Պապյանը նշում է, որ երկու կողմերն էլ փորձել են միմյանց կայքերն արգելափակել:
«Պատերազմի առաջին օրերին մի շարք ադրբեջանական կայքեր անհասանելի էին», - ասաց նա: «Սկզբում դա արվում էր հայ հաքերների, ապա հույների, ապա կրկին հայերի կողմից: Նրանք նույնն են անում: Մոտ 90 հայկական կայքեր և դոմեններ վերահղվել են: Նրանք տեղադրել են Ալիևի ելույթը, իրենց հերոս Մուբարիզի լուսանկարը [2010 թ. Առաջնագծում սպանված ադրբեջանցի զինվոր Իբրահիմովը, որին նախագահ Իլհամ Ալիևը հետմահու կոչում տվեց]: Դա դոմենի գրոհ էր: Երբեմն իրականացվում են նաև հզոր DDoS գրոհներ [երբ հաքերները կոտրում են կայքը՝ մեծ ծավալով թրաֆիքի գործարկմամբ], հատկապես հայկական լրատվամիջոցների վրա։
Նպատակ մեկն է․ օգտատերերին համացանցում իրենց որոնումներում ուղղորդել հակամարտության միայն մի կողմ:
«Եթե կայքերը անհասանելի են, դրանք ինդեքսավորված չեն, հետևաբար, եթե ինչ-որ մեկը գրում է «պատերազմ Ղարաբաղում», որոնողական համակարգերը նրան կուղղորդեն ադրբեջանական կայքեր, քանի որ հայկական կայքերն անհասանելի են», - շարունակում է Պապյանը:
Նա ավելացնում է. «Այժմ DDoS հարձակումներն իրականացվում են երկու կողմերից էլ: Երկու կողմերի կայքերն էլ խափանումներով են գործում, դրանք չեն բեռնվում: Սա վերաբերում է նաև կառավարական կայքերին: Մարդիկ տեղեկատվություն են որոնում սոցիալական ցանցերում, որը լի է կեղծիքներով: Եվ այստեղ, երբ անտեսվում է ճշմարտությունը և տարածվում կեղծ տեղեկատվություն, սկսվում է խուճապը»:
Հոկտեմբերի 8-ին Facebook- ը և Instagram- ը հեռացրեցին 598 կեղծ ադրբեջանական հաշիվներ, 7 906 էջ և 447 Instagram հաշիվներ:
«Ադրբեջանական կեղծ օգտահաշիվների և էջերի Ֆեյսբուքի վերլուծությունը շատ մանրամասն է», - ասում է Պապյանը: «Պաշտոնական զեկույցում ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված նրանց ակտիվ քարոզչությունը: Կեղծ օգտահաշիվները համակարգված են գործում: Հատուկ ժամերին նրանք գովերգում են Ալիևի ռեժիմը և քննադատում ընդդիմությանը: Այս կեղծ հաշիվները հեռացվել են ինչպես Facebook-ում, այնպես էլ Instagram-ում: Զեկույցում ասվում էր, որ Facebook-ում այս էջերը գովազդելու համար ծախսվել է 6,600 ԱՄՆ դոլար»:
Նոր մարտերը սկսվելուն պես, Ադրբեջանի կառավարությունը սահմանափակեց ներքին ինտերնետ հասանելիությունը և արգելափակեց սոցիալական ցանցերը, ներառյալ Facebook-ը, WhatsApp-ը և Telegram- ը: Twitter- ը մնաց բաց և «օգտագործվեց որպես արտաքին քարոզչության հարթակ», - ասում է Մարտիրոսյանը:
Քաղաքագետ և նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը ներկայումս ղեկավարում է Հայաստանի հանրային խորհուրդը: Նա ասում է, որ սոցիալական ցանցերում ակտիվիզմի լայն ծավալները պայմանավորված են եղել Հայաստանում պաշտոնական տեղեկատվական աղբյուրների նկատմամբ հասարակության բարձր վստահությամբ:
«Ես դա ասում եմ ոչ թե այն պատճառով, որ հայ եմ, այլ որովհետև հայկական կողմը լավ է աշխատում, քանի որ իշխանությունների, հասարակության և առաջնագծի փոխազդեցությունը պարզ է, թափանցիկ և հուսալի», - ասում է նա ՝ հավելելով, որ «ադրբեջանցիները տեղեկատվություն են ստանում միայն մեկ ալիքի միջոցով, և շատ քչերի է հասանելի այլընտրանքային տեղեկատվություն»:
Այնուամենայնիվ, նա կարծում է, որ քիչ բան է ձեռք բերվել այս բոլոր առցանց ջանքերի շնորհիվ, և, իհարկե, դրանք չի կարելի համարել տեղեկատվության կամ տեսակետների իրական փոխանակում:
«Այստեղ շատ աշխատանք պետք է կատարվի: Ես շոշափելի արդյունք չեմ տեսնում», - շարունակում է նա: «Այն ամենը, ինչ մենք կարող ենք տեսնել, միջազգային կազմակերպություններին ուղարկված խորհրդանիշներ, դրոշներ, հեշթեգեր և թվիթեր են: [Ադրբեջանական կողմը] գրում է, որ Ղարաբաղը Ադրբեջանն է, իսկ հայերն ասում են, որ Արցախը Հայաստան է, ամեն ինչ հեշթեգերի մակարդակի վրա է, և իրական, փաստացի բանավեճերը շատ քիչ են»:
This publication was prepared under the "Giving Voice, Driving Change - from the Borderland to the Steppes Project" implemented with the financial support of the Foreign Ministry of Norway.