Աբխազիայում համատարած բնույթ է ստանում անշարժ գույքի վաճառքը ռուսներին

Անջատված հանրապետությունում առաջարկվող օրենսդրությունը կարող է թույլ տալ անշարժ գույքի վաճառքն օտարերկրացիներին

Աբխազիայում համատարած բնույթ է ստանում անշարժ գույքի վաճառքը ռուսներին

Անջատված հանրապետությունում առաջարկվող օրենսդրությունը կարող է թույլ տալ անշարժ գույքի վաճառքն օտարերկրացիներին

Abandoned houses on Chanba Street, Sokhumi.
Abandoned houses on Chanba Street, Sokhumi. © Facebook page Sukhumi/სოხუმი/Сухуми/Аҟәа
Abandoned homes in Sokhumi left behind by Georgians who fled during the war.
Abandoned homes in Sokhumi left behind by Georgians who fled during the war. © Giorgi Jakhaia
Tuesday, 15 June, 2021

Մի օր, Ֆեյսբուքը թերթելիս, Էկա Խաինդրավան սարսափեց՝ տեսնելով, որ իր ընտանիքի տունը, որտեղից փախել էին 1994թ․ Աբխազիայի պատերազմի ժամանակ, վաճառվում է որպես ամառանոցային առանձնատուն։ 

«Դա իմ մեջ հիշողություններ արթնացրեց այն ժամանակի մասին, երբ հեռացանք Աբխազիայից, շատ ցավոտ էր», - ասում է Խաինդրավան, որը ներքին տեղահանված անձի (ՆՏԱ) կարգավիճակում 28 տարի օտարության մեջ է ապրել։ «Շատ դժվար է տեսնել, որ ազգությամբ ռուս անշարժ գույքի գործակալը մուտք է գործում քո սեփական տարածք, տեսանյութեր է նկարահանում և նկարագրում տունդ՝ որպես վաճառքի համար նախատեսված գեղեցիկ վայր՝ տխլենու շահութաբեր այգով», - ավելացնում է նա։ 

Շարունակում է․ «Ես գտա ռուս գործակալի համարն ու զանգահարեցի նրան։ Ասացի՝ ո՞վ է Ձեզ իրավունք տվել տունս վաճառել։ Բայց նա ծիծաղեց ու ասաց․ «Եթե սա քո տունն է, ինչու՞ չես գալիս ու ապրում այստեղ»։ Ես գիտեմ, որ նա բնակվում է Սուխումիում և այս գործարքների մեջ է ներգրավված։ 

Իմ տունը միակը չէ, որ նա վաճառում է, այլ տներ են կան», շարունակում է Խաինդրավան։ «Ես պարզեցի, որ մոտ տասը տուն է վաճառվել իմ գյուղում՝ Գանախլեբայում, և բոլորը ռուսներն են գնել։ Գնորդների մեծ մասը ռուսներ են և հայեր։ Ինչու՞ չէ որ։ Սև ծով, գեղեցիկ բնություն․ այսպիսի վայրում տները վաճառվում են ընդամենը 10-15,000 դոլարով, ջրի գին է, և նա այդ գործարքներն իրականացնում է տարբեր սցենարներով»։ 

«Թեև հողատարածքների վաճառքն օտարերկրացիներին վաղուց արգելված է եղել Աբխազիայում, իրականում այսպիսի գործարքները համատարած բնույթ են կրում՝ սովորաբար իրականացվելով ռուսների կողմից՝ միջնորդի ներգրավմամբ։ Այժմ պառլամենտում քննարկվում են օրենսդրական փոփոխությունները, որոնք պաշտոնապես թույլ կտան օտարերկրացիներին անշարժ գույք ձեռք բերել Աբխազիայում, և տեղացիները մտավախություն ունեն, որ սա ավելի կամրապնդի Ռուսաստանի՝ արդեն իսկ հսկայական ազդեցությունն անջատված հանրապետությունում։ Իսկ ներքին տեղահանված անձանց համար վերադարձի կամ փոխհատուցման հնարավորությունն է՛լ ավելի անհավանական է դառնում։ 

Մի տեղացի լրագրող, որը խնդրեց անանուն մնալ, ասաց, որ ռուսները հաճախ գնումն իրականացնում են տեղական քաղաքացիություն ունեցող հայերի միջոցով։  

«Սեփականությունը՝ տուն, այգի կամ այլ գույք, պաշտոնապես գրանցված է նրա անունով, բայց օգտագործվում է փաստացի գնորդի կողմից», - ասում է նա։ 

Անցած տարի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան մի շարք բարեփոխումներ առաջարկեց՝ աբխազական և ռուսական օրենսդրություններն ավելի սերտ միավորելու համար։ 

Փաթեթը ներառում էր փոփոխություն, ըստ որի անշարժ գույքի վաճառքը թույլատրված կլինի «այն երկրների քաղաքացիներին, որոնք ճանաչել են Աբխազիայի Հանրապետության անկախությունը»։ Օրենսդրական փոփոխությունները նախատեսվում է իրականացնել մինչև 2022թ․։ 

Լրագրողն ասում է, որ առաջարկվող փոփոխություններն անհեթեթ են, քանի որ ռուսների ձեռքերում արդեն իսկ այնքան լծակներ կան։ 

«Օրենքի անհրաժեշտություն չկա անգամ, նրանք առանց այդ էլ ամեն բան վերահսկում են, չես կարող նույնիսկ գլուխդ թեքել առանց նրանց թույլտվության։ Նրանք ամենուր տներ են կառուցում, ռուսները տներ են կառուցել Իլորիի ողջ մերձափնյա հատվածում։ Տեղի բնակչությունը հասկանում է, թե ինչ է տեղի ունենում, բայց նրանք ոչինչ չեն կարող անել դրա դեմ։ [Թբիլիսին] իր հերթին նպաստում է այս գործընթացին՝ որևէ կերպ չարձագանքելով այստեղ տեղի ունեցող երևույթներին։ Հավանաբար կգա ժամանակ և երկու կողմն էլ պատասխանատվության կենթարկվեն՝ մարդկանց այսպիսի իրավիճակում դնելու համար»։ 

Թեև այս գործարքների հանդեպ տեղի հանրության վերաբերմունքը բացասական է, քաղաքացիներն անզոր են կանխել դրանք։ 
«Սովորական մարդիկ չեն ուզում, որ վրացական տները վաճառվեն, բայց մարդկանց կարծիքը ոչ ոք հաշվի չի առնում, այս ամենում կառավարությունն էլ ներգրավված, երկու կողմից էլ․․․ Երկու երկրների կառաարություններն էլ հարստանում են, մինչ ժողովուրդը քաղցի է մատնված», ամփոփում է լրագրողը։ 

Խաինդրավան նույնպես մեղադրում է Թբիլիսիին՝ այս գործընթացի հանդեպ անտարբերության համար։ 

«Նրանց համար պարզապես միևնույն է, ինչպես միևնույն ենք մենք՝ ներքին տեղահանված անձինքս», ասում է նա։ «Էլ ի՞նչ կարող ենք ասել, եթե մեր սեփական երկիրը չի պաշտպանում ՆՏԱ իրավունքները»։ 

Վրաստանի Հաշտության եւ քաղաքացիական հավասարության պետական նախարար Թեա Ախվլեդիանին ասում է, որ ցանկացած համաձայնագիր, որ կնքվել է վրացական կառավարության կողմից որպես էթնիկ զտումներին մասնակցություն ունեցած օկուպացիոն ռեժիմ որակվող մարմնի կողմից, իրավական ուժ չունի։ 

«Ժնևի միջազգային բանակցությունների ընթացքում քննարկված հիմնական խնդիրներից մեկը գրավված տարածքների ՆՏԱ և փախստականների ապահով և արժանապատիվ վերադարձն է իրենց տներ։ Այս ուղղությամբ Վրաստանի կենտրոնական կառավարությունը շարունակելու է կիրառել բոլոր հնարավոր լծակները», ասում է Ախվլեդիանին։ 

Քաղաքական վերլուծաբան Պաատա Զաքարեիշվիլին հաստատում է, որ վրացական տների վաճառքն օրինական հիմք չունի։ 
«Այս բոլոր գործողություններն ինքնին անհամադրելի են Աբխազիայի օրենսդրության հետ։ Աբխազներն անշարժ գույք չեն վաճառում օտարերկրացիներին։ Նրանց համար, ովքեր գույքը գնում են, օրենքն արժեք չունի․ ամենն արվում է միջնորդների և տարբեր սխեմաների ներգրավմամբ։ Այս գործարքներն անօրինական են, թե՛ վրացական, թե՛ դե ֆակտո աբխազական օրենսդրությամբ։ 

«Այս գործարքները կախված են օդում, դրանք նոտարների կողմից հաստատվում են, ինչպես խորհրդային տարիներին, երբ գույքի ապօրինի փոխանցումը սովորական երևույթ էր։ Եթե որևէ մեկը հայց ներկայացնի համապատասխան դատարան, այս բոլոր գործարքներն ապագայում կարող են չեղարկվել», ասում է Զաքարեիշվիլին։ 

Իսկապես, Գալիի բնակիչ Մուրտազ Ջալախոնիան հիշեցնում է, որ իր ընտանիքը կարողացել է տունը ետ բերել՝ վերադառնալով պատերազմից տարիներ անց։ 

«Երկու ամիս առաջ Սուխումիում մի հետաքրքիր դեպք տեղի ունեցավ հունական ընտանիքի հետ։ Պատերազմից հետո նրանք տեղափոխվել էին Ռուսաստան և տունը ժամանակավորապես հանձնել իրենց աբխազ հարևանին։ Վերջինս ինչ-որ կերպ, նոտարի ու դատարանի միջոցով, կարողացել էր տունն իր անունով գրանցել։ Երբ հույն սեփականատերը վերադարձավ և տեսավ, թե ինչ է կատարվել, դատի տվեց հարևանին։ Բոլորը զարմացած էին, երբ լսեցին, որ արդյունքում դատարանը վերադարձրեց տունը հույն ընտանինքին իսկ աբխազ ընտանիքը հարկադիր վտարման ենթարկվեց», ասում է Ջալաղոնիան։ 

Նա նշում է, որ Աբխազիայի առաջին նախագահ Վլադիսլավ Արձինբան 1994-2005թթ․ իր պաշտոնավարման ընթացքում հրաժարվել է ընդունել լքված տներն աբխազներին փոխանցելու մասին օրենքը։ Այնուամենայնիվ, ընտրվելուց հետո, նա թույլատրել է աբխազներին գնել այդպիսի գույք, իսկ օրենսդրական փոփոխությունները շուկան ավելի հասանելի են դարձրել։ 

«Գործընթացն անդառնալի կլինի, երբ խորհրդարանն ընդունի գույքի ձեռքբերման և փոխանցման մասին նոր օրենքը», շարունակում է Ջալաղոնիան։ «Ռուսաստանի անմիջական ճնշման ներքո Աբխազիայի խորհրդարանը կընդունի օտարերկրյա քաղաքացիներին Աբխազիայում գույքի ձեռքբերում թույլատրող օրենքը։ Սակայն, բացի ռուսներից, Աբխազիայում որևէ մեկն անշարժ գույք չի գնում»։ 


Նյութը նախապատրաստվել է «Amplify, Verify, Engage (AVE)» նախագծի շրջանակում, Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

This publication was prepared under the "Amplify, Verify, Engage (AVE) Project" implemented with the financial support of the Ministry of Foreign Affairs, Norway.

Frontline Updates
Support local journalists