Ղարաբաղյան հակամարտությունն առցանց տիրույթում

Կիբեր ակտիվիստների մի խումբ Հայաստանում իրավիճակը լսելի է դարձնում գլոբալ, վիրտուալ լսարանին:

Ղարաբաղյան հակամարտությունն առցանց տիրույթում

Կիբեր ակտիվիստների մի խումբ Հայաստանում իրավիճակը լսելի է դարձնում գլոբալ, վիրտուալ լսարանին:

Ruben Yesayan's Instagram Page where he lobbies celebrities to raise awareness of the Karabakh conflict.
Ruben Yesayan's Instagram Page where he lobbies celebrities to raise awareness of the Karabakh conflict.
Official Twitter page of the NGO AEGEE-Yerevan.
Official Twitter page of the NGO AEGEE-Yerevan.
Thursday, 22 October, 2020

Վերջին մի քանի տարիներին Ռուբեն Եսայանը զբաղվել է վիդեոբլոգինգով՝ ավելի քան 200,000 բաժանորդ ունեցող Youtube-ի ալիքում հումորային տեսահոլովակներ տեղադրելով:

Սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում սկիզբ առաց հակամարտությունից ի վեր, նա տեղափոխվել է  առցանց ակտիվիզմի հարթակ:

Նրա ստեղծած InstaGrad խմբերը Ինստագրամում և Ֆեյսբուքում արագորեն հասան մոտ 70,000 հետեւորդների ՝ նպատակ ունենալով բարձր մակարդակով միջազգային աջակցություն գրավել Հայաստանի համար:

«Մենք կենտրոնանում ենք հայտնիների վրա, նրանց նամակներ ենք ուղարկում, որոնցում նկարագրում ենք իրավիճակը Հայաստանում: Մենք խնդրում ենք նրանց կոչ անել դադարեցնել ագրեսիան», - ասում է Եսայանը, ով նաև ՏՏ և կիրառական մաթեմատիկա է ուսանում Երևանի պետական ​​համալսարանում:

Ուղերձների հասցեատերերի շարքում է նաև դերասանուհի Սելենա Գոմեսը՝ փոփ աստղ Ջասթին Բիբերի կինը, և Եսայանն ասում է, որ առցանց հարթակներում Հայաստանի իրավիճակի մասին բարձրաձայնելու իր ջանքերն արդեն արդյունք են տվել:

«Մենք գրեցինք Քարդի Բ-ին [և] նրա ամուսնուն` Օֆսեթին, և նա մի պատմություն տեղադրեց այդ մասին, իսկ հետո ադրբեջանցիները սկսեցին հարձակվել նրա վրա»:

Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ հակամարտությանը զուգահեռ, հայերն ընդգրկվեցին սոցիալական մեդիայում ակտիվիզմի և նույնիսկ կիբերպատերազմի մեջ․ ադրբեջանական կողմն էլ, սակայն, չէր զիջում։ Սեպտեմբերի 27-ին սկսված մարտերի ֆոնին, միաժամանակ առցանց պատերազմը սկսվեց՝ կենտրոնանալով երկու երկրների կողմից հրապարակվող լուրերի ընդարձակ տարածման, միևնույն ժամանակ՝ հակառակ կողմի տեղեկատվական հոսքի խափանման վրա:

(Տե՛ս Հայաստան-Ադրբեջան առցանց բախումները):

AEGEE-Երևան երիտասարդական կազմակերպության հաղորդակցության մենեջեր Ալիս Շարաֆյանն ասում է, որ իր կազմակերպությունը որոշել է կենտրոնանալ Twitter-ի վրա`որպես իրենց ուղերձը համաշխարհային լսարանին հասցնելու լավագույն միջոց:

«Մենք արդեն ունենք ավելի քան 20,000 խմբի անդամ», - նշում է նա: «Մենք ԱԳՆ հայտարարությունների համառոտ թվիթեր ենք տարածում՝ հիմնական հեշթեգերով: Մեր հիմնական հեշթեգերն են #StopAzerbaijaniAggression-ը և #ArtsakhStrong-ը [Ղարաբաղի հայկական անվանումը], ամեն օր ավելի քան 20,000 թվիթ ենք տեղադրում: Խմբեր ունենք նաև Գերմանիայում, Ավստրիայում և Լոս Անջելեսում: Ներկայումս մեր առանցքային հեշթեգը #SanctionTurkey է: Այսօր մեկ ժամում 40 000 թվիթ ենք հրապարակելլ»:

Նա նկարագրեց վերջերս կատարված մի միջադեպ, երբ ադրբեջանցի ակտիվիստները ապատեղեկատվական արշավ են սկսել #DontBelieveArmenia հեշթեգով:

Հայերի այլ խմբերի հետ համակարգված, ճիշտ ժամանակին ծրագրված պատասխան քայլն այն էր, որ «մեր թիմը սկսեց մեր թվիթերը հրապարակել այս հեշթեգով... Մենք տեղադրում էինք հայկական տեսանյութեր: Խուճապ առաջացավ, պարզվեց, որ իրենց հեշթեգերն օգտագործվել են իրենց դեմ»:

«Twitter-ի ադրբեջանցի օգտտատերերին աջակցում են Թուրքիայից և Պակիստանից: Հնդկաստանը, Հունաստանը և Կիպրոսը սատարում են Հայաստանին », - ասաց նա: «Սաուդյան Արաբիայից և Արաբական երկրներից նույնպես շատ օգտատերեր կան, որոնք օգնում են փոխանցել հայկական ուղերձը»:

Սոցիալական մեդիայում ակտիվիզմից զատ, հաքերային խմբերը ուղղակիորեն հարձակվում են թվային ենթակառուցվածքի վրա:

«[Հայ] հաքերները ներխուժում են նրանց էջեր և հայացնում դրանք, սա ամենահեշտ տարբերակն է», - ասաց Շարաֆյանը:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ այժմ շատ քիչ տարբերակում  կիբեր և տեղեկատվական պատերազմների միջև: Մարտիրոսյանը նշեց, որ թվիթերյան պատերազմը զուտ երկկողմ չէ. երկու կողմերին աջակցում էին այլ երկրներ, ինչպես նաև սփյուռքը:

«Հայաստանի տեղեկատվական անվտանգության ռազմավարությունը հիմնված է այս մոտեցման վրա, քանի որ կիբերհարձակումները հիմնականում առնչվում են տեղեկատվությանը, օրինակ՝ կառավարության և լրատվական կայքերի կոտրումը՝ թշնամուց եկող տեղեկատվության հոսքը կանխելու, ինչպես նաև առանձին օգտատերերի հաշիվների կոտրումը , որի նպատակն է նրանց անունից տեղեկատվություն տարածել», - ասաց նա:

Մարտիրոսյանը նշեց, որ հոկտեմբերի 11-ի հարձակումները ներառել են Ադրբեջանի բանկային համակարգի վրա հարձակումը, թիրախավորելով շուրջ 520,000 հաճախորդի գործարքներ:

«Հաքերները նաև նախազգուշացրել են, որ կարող են ավելի շատ գործողություններ ձեռնարկել՝ ադրբեջանական այլ ենթակառուցվածքներ արգելափակելու համար», - ասաց նա:

Հոկտեմբեր 3-ին, Ղարաբաղում 1993-ին սպանված հայտնի հրամանատարի անունով կոչված հայկական հաքերական «Մոնթե Մելքոնյան» խումբը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարեց, որ իրենց հաջորդ թիրախը կլինի «ԱզերԹելեկոմ»-ը` հեռահահաղորդակցային ծառայություններ մատուցող խոշորագույն ընկերությունը: Խումբն ասաց, որ իրենք արդեն ունեն 5 ԳԲ տվյալներ:

Հայերը նաև կոտրել են ադրբեջանական 13 հեռուստաալիքներ և տասը րոպեի ընթացքում ուղիղ հեռարձակմամբ հրապարակել հայամետ տեսանյութ:

Տեղեկատվական տեխնոլոգիաների և լրատվամիջոցների փորձագետ Արթուր Պապյանը նշում է, որ երկու կողմերն էլ փորձել են միմյանց կայքերն արգելափակել:

«Պատերազմի առաջին օրերին մի շարք ադրբեջանական կայքեր անհասանելի էին», - ասաց նա: «Սկզբում դա արվում էր հայ հաքերների, ապա հույների, ապա կրկին հայերի կողմից: Նրանք նույնն են անում: Մոտ 90 հայկական կայքեր և դոմեններ վերահղվել են: Նրանք տեղադրել են Ալիևի ելույթը, իրենց հերոս Մուբարիզի լուսանկարը [2010 թ. Առաջնագծում սպանված ադրբեջանցի զինվոր Իբրահիմովը, որին նախագահ Իլհամ Ալիևը հետմահու կոչում տվեց]: Դա դոմենի գրոհ էր: Երբեմն իրականացվում են նաև հզոր DDoS գրոհներ [երբ հաքերները կոտրում են կայքը՝ մեծ ծավալով թրաֆիքի գործարկմամբ], հատկապես հայկական լրատվամիջոցների վրա։

Նպատակ մեկն է․ օգտատերերին համացանցում իրենց որոնումներում ուղղորդել հակամարտության միայն մի կողմ:

«Եթե կայքերը անհասանելի են, դրանք ինդեքսավորված չեն, հետևաբար, եթե ինչ-որ մեկը գրում է «պատերազմ Ղարաբաղում», որոնողական համակարգերը նրան կուղղորդեն ադրբեջանական կայքեր, քանի որ հայկական կայքերն անհասանելի են», - շարունակում է Պապյանը:

Նա ավելացնում է. «Այժմ DDoS հարձակումներն իրականացվում են երկու կողմերից էլ: Երկու կողմերի կայքերն էլ խափանումներով են գործում, դրանք չեն բեռնվում: Սա վերաբերում է նաև կառավարական ​​կայքերին: Մարդիկ տեղեկատվություն են որոնում սոցիալական ցանցերում, որը լի է կեղծիքներով: Եվ այստեղ, երբ անտեսվում է ճշմարտությունը և տարածվում կեղծ տեղեկատվություն, սկսվում է խուճապը»:

Հոկտեմբերի 8-ին Facebook- ը և Instagram- ը հեռացրեցին 598 կեղծ ադրբեջանական հաշիվներ, 7 906 էջ և 447 Instagram հաշիվներ:

«Ադրբեջանական կեղծ օգտահաշիվների և էջերի Ֆեյսբուքի վերլուծությունը շատ մանրամասն է», - ասում է Պապյանը: «Պաշտոնական զեկույցում ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված նրանց ակտիվ քարոզչությունը: Կեղծ օգտահաշիվները համակարգված են գործում: Հատուկ ժամերին նրանք գովերգում են Ալիևի ռեժիմը և քննադատում ընդդիմությանը: Այս կեղծ հաշիվները հեռացվել են ինչպես Facebook-ում, այնպես էլ Instagram-ում: Զեկույցում ասվում էր, որ Facebook-ում այս էջերը գովազդելու համար ծախսվել է 6,600 ԱՄՆ դոլար»:

Նոր մարտերը սկսվելուն պես, Ադրբեջանի կառավարությունը սահմանափակեց ներքին ինտերնետ հասանելիությունը և արգելափակեց սոցիալական ցանցերը, ներառյալ Facebook-ը, WhatsApp-ը և Telegram- ը: Twitter- ը մնաց բաց և «օգտագործվեց որպես արտաքին քարոզչության հարթակ», - ասում է Մարտիրոսյանը:

Քաղաքագետ և նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը ներկայումս ղեկավարում է Հայաստանի հանրային խորհուրդը: Նա ասում է, որ սոցիալական ցանցերում ակտիվիզմի լայն ծավալները պայմանավորված են եղել Հայաստանում պաշտոնական տեղեկատվական աղբյուրների նկատմամբ հասարակության բարձր վստահությամբ:

«Ես դա ասում եմ ոչ թե այն պատճառով, որ հայ եմ, այլ որովհետև հայկական կողմը լավ է աշխատում, քանի որ իշխանությունների, հասարակության և առաջնագծի փոխազդեցությունը պարզ է, թափանցիկ և հուսալի», - ասում է նա ՝ հավելելով, որ «ադրբեջանցիները տեղեկատվություն են ստանում միայն մեկ ալիքի միջոցով, և շատ քչերի է հասանելի այլընտրանքային տեղեկատվություն»:

Այնուամենայնիվ, նա կարծում է, որ քիչ բան է ձեռք բերվել այս բոլոր առցանց ջանքերի շնորհիվ, և, իհարկե, դրանք չի կարելի համարել տեղեկատվության կամ տեսակետների իրական փոխանակում:

«Այստեղ շատ աշխատանք պետք է կատարվի: Ես շոշափելի արդյունք չեմ տեսնում», - շարունակում է նա: «Այն ամենը, ինչ մենք կարող ենք տեսնել, միջազգային կազմակերպություններին ուղարկված խորհրդանիշներ, դրոշներ, հեշթեգեր և թվիթեր են: [Ադրբեջանական կողմը] գրում է, որ Ղարաբաղը Ադրբեջանն է, իսկ հայերն ասում են, որ Արցախը Հայաստան է, ամեն ինչ հեշթեգերի մակարդակի վրա է, և իրական, փաստացի բանավեճերը շատ քիչ են»:

This publication was prepared under the "Giving Voice, Driving Change - from the Borderland to the Steppes Project" implemented with the financial support of the Foreign Ministry of Norway.

Frontline Updates
Support local journalists