Երկրաշարժի գոտում վերջապես կլուծվի բնակարանային խնդիրը

Նախագահը խոստացել է, որ Հայաստանի`մեծությամբ երկրորդ քաղաքում երկրաշարժից տուժածների վերաբնակեցման խնդիրը կլուծվի մինչեւ 2016 թվականի ավարտը:

Երկրաշարժի գոտում վերջապես կլուծվի բնակարանային խնդիրը

Նախագահը խոստացել է, որ Հայաստանի`մեծությամբ երկրորդ քաղաքում երկրաշարժից տուժածների վերաբնակեցման խնդիրը կլուծվի մինչեւ 2016 թվականի ավարտը:

Some families still live in the containers provided as emergency accommodation after the 1988 earthquake. (Photo: Armine Martirosyan)
Some families still live in the containers provided as emergency accommodation after the 1988 earthquake. (Photo: Armine Martirosyan)
A wood-fired stove has to be kept going all the time in the thinly-insulated container homes. (Photo: Armine Martirosyan)
A wood-fired stove has to be kept going all the time in the thinly-insulated container homes. (Photo: Armine Martirosyan)
The Mush housing estate in Gyumri was built as accommodation for earthquake survivors. (Photo: Armine Martirosyan)
The Mush housing estate in Gyumri was built as accommodation for earthquake survivors. (Photo: Armine Martirosyan)

Արմինե Մարտիրոսյան 

Հոկտեմբերի 7-ին կայացած հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ երկրաշարժից տուժածների ընտանիքները, ովքեր մինչ օրս բնակարան չեն ստացել, մինչեւ 2016 թվականի ավարտը բնակարան գնելու վկայագրեր կստանան: Սա թույլ կտա քաղաքաշինության նախարարությանը վերջնական ավարտին հասցնել աղետի գոտում բնակարանային ապահովման ծրագիրը:

1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժը հատկապես աղետալի էր այն ժամանակվա Խորհրդային Հայաստանի հյուսիսային հատվածի համար: Երկրաշարժի զոհերի թիվն անցավ 25 հազարը, իսկ կես միլիոնից ավելի բնակիչներ անօթեւան մնացին:

Աղետի ավերիչ հետեւանքները հատկապես զգալի էին Սպիտակում, Գյումրիում, Վանաձորում ու Ստեփանավանում, իսկ երկրաշարժի էպիկենտրոնը՝ Նալբանդ գյուղը, հիմնովին քարուքանդ էր եղել: 

Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքում՝ այն ժամանակվա Լենինականում, առնվազն 24 հազար տներ էին ավերվել: Հինգ հարկից բարձր բոլոր շենքերն ու գործարանները քանդվել էին:

Երկրաշարժից հետո Հայաստանը սկսեց օգնություն ստանալ այլ Խորհրդային պետություններից ու արտերկրից: Միջազգային աջակցության շնորհիվ՝աղետի գոտում բժշկական կենտրոններ ու ժամանակավոր կացարաններ կառուցվեցին: Սակայն 1991-ին՝ Խորհրդային միության փլուզումից հետո, նորանկախ Հայաստանի կառավարությունը դժվարությամբ էր շարունակում վերականգնողական աշխատանքների ֆինանսավորումը: Աղետի գոտու կառուցապատմանը խոչընդոտում էր ոչ միայն սկսված ընդհանուր տնտեսական ճգնաժամը, այլ նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից կիրառվող բլոկադան:

Երկրաշարժից տուժածների համար տարբեր շինարարական ծրագրերի շրջանակներում 21 հազար բնակարաններ են կառուցվել, որտեղ եւ տեղավորվել է նրանց մեծամասնությունը:   

Մասնավոր դոնորների եւ Կարմիր Խաչի աջակցությամբ՝ այստեղ նաեւ մասնավոր տներ, դպրոց, ինչպես նաեւ 400 բնակարանից բաղկացած համալիր է կառուցվել՝ ամերիկացի մեծահարուստ Ջոն Հանթսմանի հովանավորությամբ:   

Գյումրիում, սակայն, մի քանի հազար մարդիկ, այս կամ այն պատճառով, դեռեւս շարունակում են ժամանակավոր կացարաններում ապրել, եւ հենց նրանց նկատի ուներ նախագահ Սարգսյանը հոկտեմբերին կայացած հանդիպման ժամանակ:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի խոսքով՝ շուրջ 1 000 ընտանիքներ՝մոտավորապես 9 000 մարդ, այսօր բնակվում են գնացքի հին բեռնատար վագոններում, որոնք նախատեսված են եղել որպես խիստ ժամանակավոր կացարաններ՝ առանց ջեռուցման եւ պատշաճ կոմունալ հարմարությունների: Եվս հազար ընտանիք ապրում է քաղաքի վթարային շենքերում:

Բալասանյանը պնդում է, որ այս մարդկանց մի մասն արդեն ստացել է բնակարաններ, սակայն վաճառել է դրանք՝ շարունակելով ապրել նույն ժամանակավոր կացարաններում:

Քաղաքապետի խոսքով՝այս անգամ կառավարությունը տուժածներին «վկայագրեր» է բաժանելու, որոնց շնորհիվ նրանք կկարողանան որոշակի գումարի սահմաններում բնակարան ձեռք բերել: Գնաճի հետեւանքով, սակայն, տրամադրվող գումարը բավարար չի լինի բնակարան գնելու համար: Այնուամենայնիվ, անօթեւան մնացածները նույնիսկ այս պայմանով բնակարան ստանալու հեռանկարին են համաձայն:

Քաղաքապետն իր հերթին, այն կարծիքին է, որ ավելի նպատակահարմար կլիներ պարզապես նոր տներ կառուցել ու հանձնել ժամանակավոր կացարաններում ապրողներին, քան գումար առաջարկել նրանց:

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը նշում է, որ իր կազմակերպությունը դիմել է կառավարությանը, որպեսզի այն վերանայի յուրաքանչյուր ընտանիքին տրամադրվող բնակարանների չափերը:

Թումասյանի խոսքով՝ գնացքի վագոնները, որտեղ մարդիկ շարունակում են բնակվել, ընդհանրապես պիտանի չեն ապրելու համար: Ի սկզբանե նախատեսված լինելով 2 տարի ծառայելու համար՝ վագոնները տեղադրված են միանգամից գետնին եւ դրանք ջեռուցելը պարզապես անհնար է: Առանց մշտական ջեռուցման վագոնների ներսում ջերմաստիճանը շատ արագ իջնում է՝ հասնելով փողոցային ջերմաստիճանին:

Նելլի Լալայանը նման ժամանակավոր կացարանում է ապրում արդեն մոտ 30 տարի եւ ասում է, որ ձմռան ամիսներին այստեղ կյանքն անտանելի է դառնում, իսկ իր երեխաներն անընդհատ հիվանդանում են:

«Հաճախ բավարար վառելափայտ էլ չենք ունենում, որպեսզի վառարանն անընդհատ վառվի, իսկ առանց դրա երեխաներն անընդհատ մրսում են: Առաստաղից կաթում է, հատակը փտած է, իսկ պատերը պլաստմասայից են», - դժգոհում է նա:

 

Թումասյանը նշում է, որ ըստ կառավարության որոշման՝ յուրաքանչյուր ընտանիքին տրամադրվող բնակարանի մակերեսը պետք է համապատասխանի 30 տարի առաջ նրանց ունեցած բնակարանի մակերեսին: Այսինքն՝ երկսենյականոց բնակարան ունեցած ընտանիքներին մոտավորապես նույն մակերեսով բնակարան է առաջարկվում: Բայց ընտանիքների անդամների թիվը կարող է ավելանալ, իսկ տրամադրվող բնակարանում պարզապես տեղ չի լինում «նոր» անդամների համար, որոնք այս ամենի արդյունքում ստիպված են լինում մնալ ժամանակավոր կացարաններում՝ այս անգամ զրկվելով անօթեւանի պաշտոնական կարգավիճակից: 

Մինչեւ երկրաշարժը, Արեւիկ Բաբայանն իր ծնողների հետ ապրում էր երկսենյականոց բնակարանում Գյումրիում:

«Բարեբախտաբար, առաջին հարկում էինք ապրում, եւ երբ երկրաշարժը սկսվեց, կարողացանք դուրս փախչել շենքից ու փրկվել: Շենքը հիմնովին փլուզվեց, եւ դրանից հետո ընտանիքով վագոնում ենք ապրում», - պատմում է նա:

Պետական ծրագրի շրջանակներում Բաբայանին բնակարանի վկայագիր պետք է տրամադրեն, բայց նա վախենում է, որ հասանելիք գումարը չի բավականացնի հարմար բնակարան գնելու համար:  

«Մենք գումար չունենք, որ ավելացնենք ու երկսենյականոց բնակարան գնենք, ուստի՝ստիպված կլինենք մեկսենյականոցի մասին մտածել», - ասում է Արեւիկը:  

Քաղաքապետ Բալասանյանն էլ հավելում է, որ պետությունը պետք է ավելի մեծ աջակցություն տրամադրի Գյումրուն՝ հատուկ կարգավիճակ նրան շնորհելով, ինչը թույլ կտա քաղաքաշինական նոր ծրագրեր իրականացնել:

«Այս քաղաքը վերականգնելու համար հատուկ օրենք է հարկավոր եւ առանձին բյուջե», - եզրակացնում է Բալասանյանը:

Արմինե Մարտիրոսյանը «Кавказский узел» կայքի թղթակիցն է Երեւանում:

   

Armenia
Frontline Updates
Support local journalists